Արաբկիր և Էրեբունի վարչական շրջանների որոշ հասցեներում գազ չի լինի

Արաբկիր և Էրեբունի վարչական շրջանների որոշ հասցեներում գազ չի լինի

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 9-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ա.Խաչատրյան փողոցի թիվ 15, 17, 19, Փափազյան փողոցի թիվ 25, 26, 27, 27/1, 29, Հ.Էմինի փողոցի թիվ 80, 82, Վաղարշյան փողոցի թիվ 26, Ռիգայի փողոցի թիվ 126 բազմաբնակարան շենքերի, Վ.Այգեկցու փողոցի թիվ 36-ից 66, Հ.Էմինի փողոցի թիվ 60-ից 117, Մանուշյան փողոցի թիվ 36/2-ից 71 հասցեների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։

Հուլիսի 9-ին ժամը 10:30-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի նաև Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Գաջեգործների փողոցի թիվ 19, 21, 23 հասցեների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment