
«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրռումը. «Հանրային տիրույթում պարբերաբար կրկնվող մի պատում կա: Իշխանությունների հերթական ցինիկ երեսպաշտության դրսևորումից բորբոքված շերտերը զարմանում են, թե ինչու որոշ, առանձին վերցված խմբերի ներկայացուցիչներ, լուռ են: Էս օրերին լուռ են Ծառուկյանի հովանու ներքո աճած սպորտսմենները: Տարիներ շարունակ լուռ են իրավապաշտպանները, բնապահպաններն ու քաղ ակտիվիստները: Մեծ առումով լուռ են նաև սնանկության եզրին հայտնված գյուղատնտեսական և վերամշակման ոլորտի ներկայացուցիչները, որոնք նախկինների օրոք ամեն կարկուտից հետո ապստամբություն էին ծրագրում: Առողջապահական ապահովագրություն մտցնելու ժամանակ լուռ էին բժիշկները, իսկ հիմա, երբ անվճար բուժօգնությունը նորից դարձավ վճարովի, լուռ են հիվանդները: Լուռ էին գեներալները, հայրենասերները, արվեստագետները, ուսուցիչները, նորակառույցների բնակիչները, լույսի ու ջրի սպառողները, վարկառուները և վարկատուները: Վերջիվերջո լուռ են բոլոր էն մարդիկ, ովքեր խանութ մտնելիս առևտուր են անում Մոնակոյի գներով, բայց ապրում են Իսլամաբադին հարիր պայմաններում:
Պատճառը վախն է: Ես մինչ օրս էլ համարում եմ, որ իրականում Հայաստանի ամենավախենալու մարդը Սերժ Սարգսյանն է, բայց իր թիմին հաջողվել էր ստեղծել ընկալում, որ էդ մարդուց հեչ վախենալ պետք չէ և հենց այս՝ գուցե և անհրաժեշտ, բայց այնուամենայնիվ արհեստածին պատրանքն էր, որ դրդեց մարդկանց քանդել սեփական պետությունը: Մարդիկ ոչ միայն Սերժից չէին վախենում, այլ սեփական քայլերի հետևանքներից: Ինքնավստահություն ներշնչող 2015 թիվը դրա կիզակետն էր՝ ՌԴ ու Ֆրանսիայի նախագահները եկան ի թիվս բազմաթիվ այլ պետական այրերի, Քանյե Վեսթը՝ Կարապի լճում, SOAD-ը՝ հրապարակում: 2016-ի ապրիլյանը հավատ ներշնչեց մեր ԶՈւ անպարտելիության նկատմամբ, Հռոմի Պապը եկավ հասավ Գյումրի… Հայերը կորցրին վախը:
Ներկայիս իշխանությունները, լինելով պատմության մեջ ամենաթույլը, ապիկարը ու ճղճիմը, կարողացել են հակառակ պատրանքը ստեղծել: Նրանց և իրենց հովանավորներին հաջողվել է ստեղծել վախի մթնոլորտ: Մարդիկ ոչ թե Փաշինյանից են վախում, այլ սեփական քայլերի հետևանքից: Չկա նախկին ինքնավստահությունը և վստահությունը պետության հանդեպ: Փաշինյանն էլ ամեն ինչ անելու է, որ այդ վստահությունը հանկարծ չվերադառնա: Հունիսի 7-ի արդյունքները հենց այս վախի՝ այդ ճնշված բողոքի ձայնի դրսևորումն էր: Երբեք ՀՀ պատմության մեջ ընտրակեղծիքներն այս ծավալի ու այսքան փնթի չեն եղել, դրանով հանդերձ սա ՀՀ պատմության մեջ իշխանությունների ամենավատ ընտրական արդյունքն էր:
Սերժ Սարգսյանը մտածում էր տասնամյակներ առաջ ու հասկանում էր, որ վախ տարածելը միշտ բումերանգով հետ ա գալիս: Սրանք մտածում են 24 ժամվա տեսլականով: Հետևաբար հիմա էր պետք Ծառուկյանին փռել գետնին, որ գյուղացին ու ուսուցիչը, բժիշկն ու դերասանը, վաճառականն ու շարքային ոստիկանը (վերջիններս ամենակարևոր թիրախային լսարանն են) դա տենան ու սսկվեն: Ու եթե հանկարծ հայտնվեն նրանք, ովքեր վարչակազմի բեմադրված ցուցադրական դաժանությունից չվախենան, օգնության կհասնի Ադրբեջանը, որին դավադրաբար ու միտումնավոր տրվել են՝ մեր հասարուկությունը ճնշած պահելու բոլոր լծակները:
Սրանք չեն կարող, չեն էլ ուզում մտածել վաղվա օրվա մասին: Իրենց խնդիրը յուրաքանչյուր 24 ժամը մի կերպ ձգելն է»: