
Ադրբեջանական կողմն ավարտել է խաղաղության համաձայնագրի վերջնական համաձայնեցման աշխատանքների իր մասը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
Նախարարը նշել է, որ Վաշինգթոնյան գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվել է համատեղ հայտարարություն։ «Խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն նախաստորագրվել է, այն հասանելի է հանրությանը։ Այս հարցում ադրբեջանական կողմի մոտեցումը սկզբունքային է։ Պետության պաշտոնական դիրքորոշումը հայտնել է նախագահ Իլհամ Ալիևը։ Մեր ակնկալիքն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները։ Դրանից հետո խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել»։