Ադրբեջանն ավարտել է խաղաղության համաձայնագրի վերջնական համաձայնեցման իր մասը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Բայրամովը կրկնել է Բաքվի պահանջը՝ նշելով, որ համաձայնագիրը կարող է ստորագրվել միայն այն բանից հետո, երբ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն, իր ձևակերպմամբ, Ադրբեջանի նկատմամբ «տարածքային պահանջները»։
Բայրամովը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև շարունակվում են բանակցությունները Հայաստանի տարածքով անցնող, այցպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ավտոմոբիլային և երկաթուղային հատվածների շուրջ։
Նրա խոսքով՝ Ադրբեջանին ԱՄՆ գործընկերները տեղեկացնում են, որ գործընթացը շարունակվում է, և ներկայումս ընթանում է անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստման փուլը։
