ԱՄՆ-ից մեզ տեղեկացրել են, որ ներկայումս TRIPP-ի փաստաթղթերի պատրաստման փուլն է. Բայրամով

ԱՄՆ-ից մեզ տեղեկացրել են, որ ներկայումս TRIPP-ի փաստաթղթերի պատրաստման փուլն է. Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել է, որ ընթանում են Հայաստանի տարածքով անցնող այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ավտոմոբիլային և երկաթուղային գծերի կառուցման աշխատանքները։ 

Նախարարը նշել է, որ անցյալ տարի Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի ամենակարևոր արդյունքներից մեկը այդ ճանապարհի Հայաստանի տարածքով անցնող հատվածի վերաբերյալ համաձայնությունն է եղել։

«Միացյալ Նահանգները նույնպես աջակցում է դրան։ Այս հարցի շուրջ բանակցություններ են ընթանում Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև։ Սակայն TRIPP-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում։ Հետևաբար, մենք տեղեկատվություն ենք ստանում մեր ամերիկացի գործընկերներից։ Մեզ խոստացել են, որ գործընթացը շարունակվում է. ներկայումս փաստաթղթերի պատրաստման փուլն է»,- ընդգծել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment