Ռուսական բանակը հրթիռակոծել է Օդեսան. կան զոհեր և վիրավորներ


Միջազգային


Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի Օդեսա քաղաքի վրա։

Այս մասին հայտարարել է Օդեսա քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը:

Նրա խոսքով՝ ռուսական հարվածների հետևանքով զոհվել է չորս մարդ, վնասվել են ենթակառուցվածքները։

«Ցավոք, թշնամու հարձակումը խլել է չորս մարդու կյանք։ Անբացատրելի ցավ։ Ցավակցություն նրանց ընտանիքներին և ընկերներին… Եվս վեց մարդ վիրավորվել է», – գրել է Լիսակը։

Նա հավելել է, որ վիրավորներից մեկը՝ 32-ամյա տղամարդը, գտնվում է ծանր վիճակում։


Leave a Comment