Հրազդանի մեծ կամ, առավել հայտնի, Կիևյան կամրջի հիմնանորոգումը շարունակվում է, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Ծրագրի շրջանակում իրականացվում են՝
🔹 երթևեկելի մասի և հետիոտնային հատվածների վերականգնում,
🔹 դեֆորմացիոն կարերի և ջրահեռացման համակարգի նորացում,
🔹 ջրամեկուսացման աշխատանքներ,
🔹 բազրիքների ամբողջական թարմացում,
🔹 թռիչքային կառուցվածքների և հենարանների վերականգնում,
🔹 արտաքին լուսավորության հաղորդալարերն ամբողջությամբ կանցկացվեն ստորգետնյա ճանապարհով։
Աշխատանքների արդյունավետ ընթացքի շնորհիվ՝ կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ։ Կամուրջը երթևեկության համար կբացվի օգոստոսի 15-ին՝ նախատեսված օգոստոսի 29-ի փոխարեն, իսկ վերջնական հիմնանորոգումը կավարտվի մինչև տարեվերջ։
