Իսկ ո՞ւր են «կենդանասերներն» ու բոլոր այն մարզիկները

Հ.Գ.1. Հայաստանում, ինչպես պարզվեց, ինչպես և սպասելի էր չկան նույնիսկ կենդանիների ադեկվատ ու անշահախնդիր պաշտպաններ։ Առյուծ սպանեցին, ու՝ կատարյալ լռություն։ Իսկ ինչո՞ւ։ Որովհետև դրա թիկունքում կանգնած է իշխանությունը։ Փոխարենը, եթե ինչ-որ մեկը տեսախցիկի առաջ շանը քացով խփի, մեր «կենդանապաշտպանները» մեծ հաճույքով այդ մարդուն կենթարկեն «չեղարկման»:

Ստացվում է, որ նույնիսկ կարեկցելու իրավունքն է թելադրվում վերևից, իսկ առյուծը պարզապես բավարար չափով «քաղաքականապես ճիշտ» կենդանի չգտնվեց։

Հ.Գ.2.Ո՞ւր են այն բոլոր մարզիկները, ում տասնամյակներ շարունակ բառացիորեն կերակրել է Գագիկ Ծառուկյանը։ Ո՞ւր են այն բոլոր գյուղացիները, ում տասնամյակներ շարունակ օգնել է Ծառուկյանը։ Ո՞ւր են նրա կոնցեռնի հազարավոր աշխատակիցները։

Leave a Comment