ԱՄՆ-ն կրկին վերսկսել է հարվածներն Իրանին Դոնալդ Թրամփի հրահանգով։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը․
««Գերագույն հրամանատարի հրահանգով ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ուժերը սկսել են լրացուցիչ հարվածներ հասցնել Իրանին՝ Հորմուզի նեղուցում նավարկության ազատությանը սպառնալու նրա կարողությունը հետագայում նվազեցնելու համար», – ասվում է հրամանատարության X սոցիալական մեդիա հարթակում տարածված հայտարարության մեջ։
ԱՄՆ-ին ի պատասխան՝ Իրանը ևս հարվածներ է հասցրել։
Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարվածներին պատասխանել է Քուվեյթում և Բահրեյնում գտնվող ամերիկյան կարևոր ռազմական բազաների վրա հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր արձակելով՝ նախազգուշացնելով, որ ԱՄՆ-ի հետագա ցանկացած հարձակում կհանգեցնի տարածաշրջանում ավելի շատ ամերիկյան բազաների վրա հարվածների։
