Թե՛ ՀՀ Սահմանադրությունում, թե՛ գործող օրենսդրությունում ամրագրված են «ի շահ ներկա ու ապագա սերունդների», «ապագա սերունդների իրավունքներ», «ապագա սերունդների առջև պատասխանատվություն» սկզբունքները։ Այսօր կանդրադառնանք այս թեմային Մաաստրիխտի սկզբունքների համատեքստում։
- Խնդրում եմ ներկայացնել, թե ի՞նչ են իրենցից ներկայացնում Մաաստրիխտի սկզբունքները և ո՞րն է այդ սկզբունքների ամենաառանցքային դերը։
- Կարո՞ղ ենք ասել, որ Մաաստրիխտի սկզբունքներով ապագա սերունդները ճանաչվում են որպես միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքների կրողներ։
- Թեև, ինչպես արդեն նշեցինք, ներպետական օրենսդրության մեջ կիրառվում է «ապագա սերունդների իրավունքներ» հասկացությունը, սակայն ոչ մի իրավական ակտում տրված չէ վերջինիս սահմանումը։ Հաշվի առնելով, որ Մաաստրիխտի սկզբունքներում տրված է այդ հասկացությունը, եկեք անդրադառնանք դրա բովանդակությանը։ Արդյո՞ք ապագա սերունդների բոլոր իրավունքների ծածկույթի մասին է խոսքը։
- Բացի սահմանումից, խնդրում եմ ներկայացրեք, թե Մաաստրիխտի սկզբունքներով լրացուցիչ ի՞նչ պարտավորություններ են առաջանում պետությունների համար։
- Եթե խմբավորենք պետությունների պարտավորությունները, ապա դրանք առավելապես հետևյալն են՝ ապագա սերունդների իրավունքները հարգելու, պաշտպանելու և իրացնելու պարտավորություններ։ Այսինքն՝ այս պարտավորությունները ներառում են նաև ապագա սերունդներին սպառնացող վտանգների կանխատեսումն ու կանխարգելումը։ Ի՞նչ քայլեր են արվում այս ուղղությամբ այսօր, ինչպե՞ս է դա կատարվում։
- Այս համատեքստում կարևոր է անդրադառնալ նաև «միջսերնդային հավասարություն» հասկացությանը։ Մաաստրիխտի սկզբունքների համատեքստում արդյո՞ք ապագա սերունդներն ունեն նույն իրավունքները, ինչ մենք։
- Մաաստրիխտի սկզբունքներով ապագա սերունդները նաև ի վիճակի պետք է լինեն պաշտպանելու իրենց իրավունքներն ազգային, տարածաշրջանային և միջազգային իրավական համակարգերի միջոցով, այսինքն՝ մարդու իրավունքների միջազգային մարմինների և դատարանների միջոցով պաշտպանվելու հնարավորության մասին է խոսքը։ Կարո՞ղ ենք արդեն արձանագրել, որ այսօր դատական պրակտիկան փոխված է՝ հաշվի առնելով ավելի լայն իմաստով Արդարադատության միջազգային դատարանի խորհրդատվական կարծիքը, «Ապագա սերունդներն ընդդեմ Կոլումբիայի շրջակա միջավայրի» կամ Գերմանիայի դաշնային սահմանադրական դատարանի գործը և այլն։
- Ապագա սերունդների իրավունքների պաշտպանության տեսանկյունից կարևոր է ինստիտուցիոնալիզացիան, այսինքն՝ ինստիտուցիոնալ մարմնի ստեղծումը, ինչպես, օրինակ, Հունգարիայի դեպքում է։ Կարո՞ղ է ավելի համընդգրկուն մակարդակում Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) ինստիտուտը այս իմաստով դիտարկվել որպես ինստիտուցիոնալ մարմին։
«Ձեր փաստաբանի» տաղավարում «Մարդու իրավունքների Գլոբալ Կամպուս» Կովկասի ծրագրերի համակարգող Մարիամ Մուրադյանն է։