Ճապոնական «ispace» ընկերությունը հայտարարել է, որ կսկսի դեպի Լուսին բեռների տեղափոխման նոր՝ ավելի ցածր արժեքով ծառայություն՝ օգտագործելով Իլոն Մասկի «SpaceX» ընկերության մշակած «Starship» հրթիռը և լուսնային վայրէջքի սարքը։ Տոկիոյում գործող ընկերությունը հայտնել է, որ գնել է 500 կիլոգրամ բեռնատարողություն՝ 50 միլիոն դոլարով, որը նախատեսվում է օգտագործել «Starship»-ի այն առաքելության ընթացքում, որը կարող է Լուսին հասնել մինչև 2030 թվականը։
«ispace»-ը նախատեսում է ստեղծել լուսնային մակերևույթի վրա աշխատող տրանսպորտային միջոց, որը հնարավորություն կտա տարբեր երկրների և կազմակերպությունների հաճախորդների բեռները միասին տեղափոխել դեպի Լուսին։ Ավելի վաղ «ispace»-ը Լուսին հասնելու փորձերում օգտագործել էր «SpaceX»-ի «Falcon 9» հրթիռները, սակայն 2023 և 2025 թվականների վայրէջքի փորձերը հաջողությամբ չեն ավարտվել։
Այժմ ճապոնական ընկերությունը նպատակ ունի մինչև 2030 թվականը Լուսնի վրա հաջող վայրէջք կատարել երեք «Ultra» սարքերով։ Դրանցից մեկի առաքելությունը նախատեսվում է իրականացնել «NASA»-ի «Commercial Lunar Payload Services» ծրագրի շրջանակում։
