Մենք նախազգուշացրել էինք, որ տարածաշրջանը փոքր պետությունների քաղաքական արկածախնդրությունների վայր չէ. Վելայաթի

Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին X սոցիալական հարթակում հրապարակում է արել՝ անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին և կրկին զգուշացնելով հնարավոր սրացումների մասին։

«Ավելի վաղ մենք նախազգուշացրել էինք. տարածաշրջանը փոքր պետությունների քաղաքական արկածախնդրությունների վայր չէ»,- գրել է Վելայաթին։

Նրա խոսքով՝ Իրանը բազմիցս ապացուցել է, որ ցանկացած արկածախնդրության անմիջապես պատասխան է հետևում։

«Մենք բազմիցս ապացուցել ենք, որ ցանկացած արկածախնդրության անմիջապես պատասխան է հետևում։ Սակայն նոր սադրանքների և Հուշագրի չեղարկումը բառերով ընդունելու պատասխանատվությունը՝ տխրահռչակ, ավազակային քաղաքականության կողմից, որը նման է Էպշտեյնի քաղաքականությանը և գործնականում բազմիցս խախտվել է, կրկին տարածաշրջանը դեպի կրակ է մղում»,- նշել է նա։

Վելայաթին հավելել է, որ «Դիմադրության առանցքը» չի պատրաստվում անարձագանք թողնել նման զարգացումները։

«Դիմադրության առանցքը» չի լռի նվաստացման և արկածախնդրության առջև և, պահանջելով Նահատակ Առաջնորդի արյունը տարածաշրջանի մաքրման համար, մատը պահում է ձգանի վրա»,- ասված է նրա հրապարակումների շարքում։

Leave a Comment