Պուտինը դժվար կերպար է․ Թրամփի անսպասելի առաջարկը՝ Զելենսկուն

Մենք ձեզ Patriot-ներ արտադրելու լիցենզիա ենք տալու։ Պատրաստեք դրանք ինքներդ։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնադ Թրամփն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։

«Մենք շատ պատերազմներ ենք կարգավորել։ Եվ այս մեկը, կարծում էի, թե ամենահեշտը կլինի։ Բայց Պուտինը դժվար կերպար է, և այս տղան էլ դժվար կերպար է։ Ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածները էսկալացիա էին, բայց կարող են օգնել վերջ դնել հակամարտությանը»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը հայտնել է, որ այսօր մտադիր է զանգահարել Պուտինին։

Թրամփ դիմելով Ուկարինայի նախագահին հարցրել է․   «Կգնայի՞ք Մոսկվա»։

Ուկրաինայի նախագահն արձագանքել է․  «Դժվար է։ Այնտեղ շատ ուկրաինական ԱԹՍ-ներ կան»։

Leave a Comment