ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հեռանկարներին՝ ընդգծելով գործընթացի բարդությունը։
«Մենք նախկինում հարթել ենք բազմաթիվ պատերազմներ, և իմ կարծիքով՝ այս պատերազմը կարող էր լինել դրանցից ամենահեշտը։ Սակայն Պուտինը բարդ անհատականություն է, և այս տղան [Զելենսկին] նույնպես բարդ անհատականություն է։ Սա ամենահեշտ գործը չէ, և այն մեծ նվիրում է պահանջում»,- նշել է նա։
