Կասեցվել է «Հակոբ Մելքոնյան Մանվելի» ԱՁ-ին պատկանող լցակայանի բենզինի և հեղուկ գազի վաճառքը (լուսանկարներ)

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ բենզինի և հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ՀԱԿՈԲ ՄԵԼՔՈՆՅԱՆ ՄԱՆՎԵԼԻ» ԱՁ֊ին պատկանող լցակայանում (Հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ, Լուսագյուղ, Էջմիածնի խճուղի 15)։

 

Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է լցակայանի բենզինի և հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

Leave a Comment