
Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հիմա անվանի մարզիկներին ապերախտի պիտակ են փակցնում, ինչ է, թե ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի հրապարակային հայտարարություններով հանդես չեն գալիս: Նազիկ Ավդալյանին և շատ ուրիշների Գագիկ Ծառուկյանի սպորտային «բարեգործության» պատանդը պետք չէ դարձնել: Մարդիկ իրենց համառ աշխատանքի, բազմաթիվ դժվարություններ հաղթահարելու կամքի շնորհիվ բացառիկ մարզական նվաճումների են հասել և երիցս փոխհատուցել են այն «ներդրումները», որոնք կատարվել են Ծառուկյանի կամ պետության կողմից: Բոլորիս ազգային հպարտության, չասեմ՝ սնափառության գերաճի առարկայական հիմքեր են տվել: Հիմա այդ մարդկանց դարձնում են «Տժվժիկի» հերոսներ այն պատճառով, որ չեն ուզում այս ներքաղաքական տուրուդմբոցին մասնակցել»:
Արդեն հայտնել էինք Նազիկ Ավդալյանի գրառման մասին: