17-ամյա զբոսաշրջիկը հարբել է հյուրանոցներից մեկում, ընկել պատշգամբից և մահացել


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հունաստանում հանգստացող 17-ամյա բրիտանացի զբոսաշրջիկը մահացել է այն բանից հետո, երբ ալկոհոլ օգտագործելուց հետո ընկել է հյուրանոցի պատշգամբից, հայտնում է  Past.am-ը հղում անելով «Ekathimerini»-ին։

Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 3-ին՝ առավոտյան ժամը 5:00-ի սահմաններում, Աթենքի հյուրանոցներից մեկում։ Նախնական տվյալներով՝ դեռահասը, որը, ըստ տեղեկությունների, անօրինական կերպով ալկոհոլ էր ձեռք բերել, ընկել է առաջին հարկից և ստացել գլխուղեղի ծանր վնասվածք։

Բժիշկները նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն ավելի ուշ հայտնել են, որ դեռահասի մոտ արձանագրվել է գլխուղեղի մահ։

Ոստիկանությունը սկսել է հետաքննություն՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։ Իրավապահները ձերբակալել են 37-ամյա կրպակի աշխատակցին, որը, ըստ քննության, դեռահասին վաճառել էր ալկոհոլ և ծխախոտ։

Ոստիկանության տվյալներով՝ վաճառքը կատարվել է այն բանից հետո, երբ տղան ներկայացրել է կեղծ վարորդական իրավունք՝ որպես տարիքը հաստատող փաստաթուղթ։

Քննությունը շարունակվում է՝ պարզելու վաճառքի բոլոր հանգամանքները։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment