Հասարակության յուրաքանչյուր գիտակից անդամ հասկանում է, որ սա նրանց ձեռագիրն է, և այլ բան չէինք էլ կարող սպասել նրանցից։ Բայց պարտված, Հայաստանը այս օրին հասցրած, Արցախը հանձնած, Հայ Առաքելական Եկեղեցին հալածող, հակապետական, հակաազգային իշխանությունները որքան մնան մեր պետության կառավարման ղեկին, նրանց թիրախում է հայտնվելու ազգային արժեքներ կրող յուրաքանչյուր ընդդիմադիր գործիչ կամ պարզապես իշխանությանը քննադատող քաղաքացի։
Սակայն հատուցման, արդարության վերականգնման օրը գալու է։ Եվ այս հանցավոր ամենաթողության թե պատվիրատուն, թե հրաման տվողը, թե այսպես կոչված ոհմակով «հրաման կատարող» ոչնչությունները իրականում իրենք իրենց են նվաստացնում, ստորացնում և անկասկած կանգնելու են դատարանի առաջ, իսկ վախը Աստծո դատաստանից՝ նրանց հալածելու է ամեն վայրկյան, ողջ կյանքի ընթացքում։