Հայաստանը ԵՄ-ից նվեր է ստացել մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա (տեսանյութ)


Տեսանյութ


Հայաստան է հասել հերթական նվերը ԵՄ-ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա։ Այն կօգնի հանրապետության տարածքում վտանգավոր ճանաչված գոտիներում մարդասիրական ականազերծման աշխատանքներին։ Այդ մասին հայտնում են Կառավարությունից:  

Ականազերծող հեռակառավարվող երկու մեքենայից բացի Հայաստանը շուտով կստանա շտապօգնության երկու մեքենա՝ անհրաժեշտ հագեցվածությամբ: 

Մեքենաները կօգտագործվեն նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի սահմանազատման գործընթացում։


Leave a Comment