14:00 Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ, կոշտ հայտարարություններ և աղմկահարույց բացահայտում

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

·  Լրագրող Նարինե Կիրակոսյանը ահազանգել է, որ Ծառուկյանի ընտանիքին պատկանող տարածքում իրավապահների սահմանափակումների պատճառով կենդանիներն ու բույսերը մնացել են առանց անհրաժեշտ խնամքի։

· ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են կալանավորված Գագիկ Ծառուկյանին, սկսել են ուսումնասիրել նրա պահման պայմաններն ու ձերբակալության ժամանակ ուժի և ձեռնաշղթայի կիրառման իրավաչափությունը։ 

· Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ իրականացրել է խիստ ռազմական հարվածներ՝ դրանք ներկայացնելով որպես պատասխան իրանական գործողություններին։ 

· ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանի Բուշերի նահանգի երկու ռազմական բազաների, իսկ նախնական տվյալներով զոհեր և վիրավորներ չկան։ 

· ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ռուսաստանին կոչ է արել չսադրել դաշինքին՝ ընդգծելով, որ Ուկրաինան շարունակում է հաջողություններ գրանցել ռազմաճակատում։ 

· Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքային ռազմավարական օբյեկտներին՝ որպես պատերազմի արդարացի պատասխան։ 

Leave a Comment