Էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել են 1700-ը

Էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել են 1700-ը

Կոնգոյում լաբորատոր հաստատված Էբոլա տենդի դեպքերի թիվը հասել է 1708-ի։  Պաշտոնական տվյալներով՝ հիվանդության հետևանքով մահացել է 580 մարդ, իսկ մահացության մակարդակը կազմում է 33,9%։ Ներկայումս 680 հիվանդ գտնվում է բժշկական հսկողության տակ՝ հիվանդանոցներում և հատուկ մեկուսարաններում։ Միաժամանակ 280 մարդ լիովին ապաքինվել է։

Իշխանությունների տվյալներով՝ մասնագետներին հաջողվել է հայտնաբերել և հսկողության տակ պահել վարակվածների հետ շփված անձանց 75,2%-ին։ Վարակի հիմնական օջախը շարունակում է մնալ ԿԴՀ-ի Իտուրի նահանգը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment