ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանի երկու ռազմաբազաների

ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանի Բուշերի նահանգի երկու ռազմական բազաների։ 

Նահանգապետի տեղակալ Էհսան Ջահանիանի տեղեկացմամբ՝ առավոտյան ամերիկյան արկերով խոցվել են Դաշտեստանի շրջանի ռազմական օբյեկտը և Բուշերի արվարձան Չեգադեկի շրջանում գտնվող բազան։ 

Նախնական տվյալներով՝ զոհեր և վիրավորներ չկան։ Հարձակման հետևանքների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են։

 Միաժամանակ համացանցում տարածվում են Բուշերից տեսանյութեր, ինչպես նաև պնդումներ, թե Հորմուջի շրջանում Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են ամերիկյան «ՄՔ-9» անօդաչու թռչող սարք։ 

Leave a Comment