«Նրանք տականքներ են, հիվանդ մարդիկ»․ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարի ռեժիմն այլևս չի գործում

«Ես չեմ ցանկանում գործ ունենալ նրանց հետ: Նրանք տականքներ են: Նրանք հիվանդ մարդիկ են: Նրանց ղեկավարում են հիվանդ մարդիկ: Իմ կարծիքով՝ նրանց հետ գործ ունենալը ժամանակի զուր կորուստ է», – ասել է Թրամփը

«Նրանք տականքներ են, հիվանդ մարդիկ»․ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարի ռեժիմն այլևս չի գործում


ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Անկարայում դաշինքի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ապրիլի 7-ին Իրանի հետ հաստատված հրադադարի ռեժիմն այլևս չի գործում, հայտնում է «Կոմերսանտը»:


Ինչպես նշել է Թրամփը, Իրանի հետ բանակցություններում այլևս իմաստ չկա։


«Դա շատ հետաքրքիր հարց է: Ինձ համա՞ր: Ես կարծում եմ, որ այդ ռեժիմն այլևս չի գործում», — պատասխանել է Դոնալդ Թրամփը, երբ նրան հարցրել են, թե արդյոք ավարտվել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի գործողությունը։


«Ես չեմ ցանկանում գործ ունենալ նրանց հետ: Նրանք տականքներ են: Նրանք հիվանդ մարդիկ են: Նրանց ղեկավարում են հիվանդ մարդիկ: Իմ կարծիքով՝ նրանց հետ գործ ունենալը ժամանակի զուր կորուստ է», — հավելել է ԱՄՆ նախագահը։


 


Leave a Comment