Սա կմնա մեր հիշողության մեջ. Իրանի դեսպանը` Ալիևի և Էրդողանի Թեհրան չգնալու մասին – Նորություններ 08.07.2026

Յուրաքանչյուր երկիր ինքն էր որոշում, թե ինչ մակարդակով մասնակցել Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը։ Այս մասին հուլիսի 8-ին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։

«Ես, որպես Իրանի քաղաքացի, կարող եմ ասել, որ մենք ակնկալում էինք Ալիևի և Էրդողանի անձնական մասնակցությունն այս միջոցառմանը։ Թուրքիան և Ադրբեջանը ուղարկել են իրենց պատվիրակությունները, այնուամենայնիվ այս փաստը կարձանագրվի պատմական հիշողության մեջ»,- նշել է դիվանագետը՝ կրկնելով, որ սա այդ երկրների ներքաղաքական որոշումն է։

Leave a Comment