Օկուպացված Շուշիի և Մարտակերտի շրջաններ են ուղարկվել բնակվելու անտուն ադրբեջանցիների նոր խմբեր


Միջազգային


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով անտուն ադրբեջանցիների նոր խմբեր են ուղարկվել բնակվելու օկուպացված Արցախի  Շուշիի և Մարտակերտի շրջաններ:

Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ուղարկվել է 55 ընտանիք՝ մոտ 200 մարդ: Նախկինում այս ընտանիքները ժամանակավորապես տեղավորվել են հանրակացարաններում, առողջարաններում, մանկական ճամբարներում, անավարտ և վարչական շենքերում։

Բնակիչները երախտագիտություն են հայտնել պետության ղեկավարին և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային՝ համակողմանի պետական ​​հոգատարության համար:


Leave a Comment