«Երկու կողմից էլ փոխադարձ մեղադրանքներ էին հնչում՝ գումար հափշտակելու վերաբերյալ». Շիրղոլամի

«Երկու կողմից էլ փոխադարձ մեղադրանքներ էին հնչում՝ գումար հափշտակելու վերաբերյալ». Շիրղոլամի

Շարունակելով անդրադառնալ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործի վերաբերյալ հարցին՝ ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Խալիլ Շիրղոլամին ասաց. «Հայ-իրանական առևտրի կենտրոնի ստեղծման աշխատանքներում ներգրավված էին և ուղղակիորեն աջակցում էին պրոյեկտին՝ թե դեսպանատունը, թե դեսպանն անձամբ հետամուտ էր լինում որոշ հարցերի լուծմանը, ինչպես նաև իրանցի գործարարներն ու պարոն Ծառուկյանը: Հենց գույքն էլ, այսինքն՝ այդ տարածքն էլ, որ նախատեսված էր առևտրի կենտրոնի կառուցման համար, պատկանում էր պարոն Ծառուկյանին: Լավ համագործակցություն ձևավորվեց: Ցավոք, հետագայում առևտրային որոշակի տարաձայնություններ առաջացան կողմերի միջև ու նրանք դադարեցրեցին համագործակցությունը: Երկու կողմից էլ փոխադարձ մեղադրանքներ էին հնչում՝ գումար հափշտակելու վերաբերյալ»:

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանի ասուլիսը

Leave a Comment