Աբովյան համայնքին կվերադարձվի զբոսայգու հողատարածքը

Աբովյան համայնքին կվերադարձվի զբոսայգու հողատարածքը

8 հուլիսի 2026 – 12:03 AMT

PanARMENIAN.Net – Կոտայքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, 2025 թվականի սեպտեմբերի 15-ին Հակակոռուպցիոն դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Աբովյան համայնքի և ֆիզիկական անձի՝ հողամասի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքները կիրառելու պահանջներով։

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հունիսի 29-ի վճռով բավարարել է Կոտայքի մարզի դատախազության ներկայացրած հայցը, հայտնում է դատախազությունը:

Դատարանի վճռով անվավեր է ճանաչվել Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ զբոսայգի հանդիսացող 916․6 քմ մակերեսով հողամասի 2018 թվականի մայիսի 18-ին անցկացված աճուրդը։ Աճուրդի անվավեր ճանաչվելու հետևանքով, ի թիվս այլնի, անվավեր է ճանաչվել նաև նշված հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Կոտայքի մարզի Աբովյան համայնքին կվերադարձվի 916․6 քմ մակերեսով, մոտ 80 միլիոն դրամ շուկայական արժեք ունեցող հողատարածքը։

Leave a Comment