
Պակիստանում ընթանում են K2 Airways ավիաընկերության Boeing 737 բեռնատար ինքնաթիռի որոնողական աշխատանքները։ Այն անհետացել է ռադարներից Արաբական ծովի տարածքում։ Ինքնաթիռում եղել են անձնակազմի հինգ անդամներ, հայտնում է The Express Tribune-ը։
Ինքնաթիռը Շարժայից ուղևորվում էր դեպի Կարաչի։ Պակիստանի օդանավակայանների վարչության տվյալներով՝ ռադարները գրանցել են «ինքնաթիռի արագ անկում և կտրուկ ուղղության փոփոխություն»։ Դրանից մի քանի րոպե առաջ օդաչուն հայտնել էր նավիգացիոն համակարգի հետ կապված խնդիրների մասին։ Flightradar ծառայությունը հայտնել է, որ ADS-B-ի (օդանավերի հետևման տեխնոլոգիա) նախնական տվյալները «վկայում են հնարավոր կործանման մասին»։