Արգենտինան դուրս եկավ Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ

Մինչև 79–րդ րոպեն Եգիպտոսի հավաքականը 2։0 հաշվով հաղթում էր Արգենտինային

Արգենտինան դուրս եկավ Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ


ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ֆուտբոլի Աշխարհի 2026 թվականի առաջնության 1/8 եզրափակիչ փուլում Արգենտինայի հավաքականը 3:2 հաշվով առավելության հասավ Եգիպտոսի հավաքականի նկատմամբ՝ դուրս գալով առաջնության քառորդ եզրափակիչ։

Հանդիպումն անցավ լարված պայքարում. Եգիպտոսի հավաքականը Յասեր Իբրահիմի և Մոստաֆա Զիկոյի գոլերի շնորհիվ 2:0 հաշվով առաջ անցավ հաշվի մեջ։


Արգենտինան, սակայն, հանդիպման 79-րդ րոպեին կարողացավ փոխել խաղի ընթացքը Քրիստիան Ռոմերոյի գոլի շնորհիվ։ 83-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ նաև «Արգենտինայի» հավաքականի ավագ Լիոնել Մեսսին, իսկ ավելացված ժամանակի երկրորդ րոպեին Էնցո Ֆերնանդեսը խփեց հաղթական գոլը։

Այս հաղթանակի շնորհիվ Արգենտինայի հավաքականը դուրս եկավ քառորդ եզրափակիչ՝ շարունակելով պայքարը չեմպիոնական տիտղոսի համար։


 


Leave a Comment