
Բժիշկ Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուղղակի չեմ կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ մարդկանց՝ իրար վատություն անելու և ավելի ուժեղ ցավեցնելու մոլուցքը տարածվում է նաև կենդանիների վրա, որոնք բացարձակապես մեղք չունեն այն ամենում, ինչը կատարվում է…
Դա, փորձելով առավելագույն ցավ պատճառել Ծառուկյանին, «առգրավեց» առյուծներին, որոնցից մեկը սատկեց: Մեղավո՞ր էր առյուծը քաղաքական ճղճիմ հաշվեհարդարի մեջ՝ իհարկե ոչ… Այդ առյուծը նորմալ պայմաններում ապրում էր, ուներ սնունդ, ջուր, անասնաբույժ ու նույնիսկ եթե «հիվանդ» կամ «ծեր» էր (այդպես է նշված «փորձագետի» նկարած եզրակացության մեջ), միևնույնն է՝ ապրում էր, չէր սատկել, իսկ 70-ամյա մարդու վրա ոհմակով վրա տված՝ «սպա» կոչվածները սատկացրեցին առյուծին…
Կենդանի պահողները կհասկանան ինձ՝ կենդանին դառնում է ընտանիքի անդամ, իսկ ընտանիքի անդամի կորուստը շատ մեծ ցավ է:
Մի խոսքով, դեռևս միայն տեսնում եմ հայտարարութուններ, որոնք, ինչպես այս 8 տարիների փորձը ցույց է տվել, անօգուտ և անպտուղ են…
Ցավոք:
Բայց կառման շատ հետաքրքիր բան է… հավատացեք, որ չար բան արած ցանկացած արարած կյանքից ստանում է այդ չարի համարժեքը»: