Իսպանացի մասնագետ Ալվարո Արբելոան պաշտոնապես ստանձնել է Լոնդոնի «Ֆուլհեմի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Արբելոան իր երախտագիտությունն է հայտնել ակումբի ղեկավարությանը՝ մասնավորապես Թոնի Խանին՝ ցուցաբերած վստահության համար, և նշել է, որ մեծ պատիվ է գլխավորել Լոնդոնի ամենահին ակումբը։
Մարզիչը հավելել է, որ անհամբերությամբ է սպասում «Քրեյվեն Քոթեջ» մարզադաշտում երկրպագուների հետ հանդիպմանը և հաջորդ շաբաթվանից մեկնարկող նախապատրաստական աշխատանքներին՝ վստահություն հայտնելով, որ թիմին հիանալի մրցաշրջան է սպասվում Պրեմիեր լիգայում։
Նշենք, որ Արբելոայի վերջին ակումբը եղել է Մադրիդի «Ռեալը»։
