Իրանին հասցված ԱՄՆ-ի վերջին հարվածները բացարձակապես անհրաժեշտ են եղել։ Այս մասին ՆԱՏՕ-ի գագաթնաժողով ժամանելիս լրագրողներին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
«Ես դրանք բացարձակապես անհրաժեշտ եմ համարում։ Այն բանից հետո, երբ նավերը ենթարկվեցին հարձակման, ես առանցքային եմ համարում, որ ԱՄՆ-ն պատասխանեց դրան»,- ասել է Ռյուտեն։
Նա նաև հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը պետք է բաց լինի։
Ավելի վաղ՝ ԱՄՆ-ն հայտարարել էր Իրանին հասցված հարվածների նոր շարքի մասին, որոնք, իրականացվել էին ի պատասխան Իրանի կողմից այն լցանավերի վրա հարձակումների, որոնք փորձում էին անցնել Հորմուզի նեղուցով Իրանի կողմից չթույլատրված երթուղիներով։