Arca-ն ակնթարթային փոխանցումներ կգործարկի դեպի Հնդկաստան և Վրաստան – armeniatoday.am

Հայաստանի Arca վճարային համակարգն ակնթարթային փոխանցումներ կգործարկի Հնդկաստանի և Վրաստանի ուղղություններով, հաղորել է ընկերությունը։

Arca-ն և Հնդկաստանի NPCI-ը Հայաստանից Հնդկաստան ակնթարթային դրամական փոխանցումներ կապահովեն ArcaPay-ի միջոցով։

Միևնույն ժամանակ նշվում է, որ Arca-ն, Bank of Georgia-ն և «Ամերիաբանկը» եռակողմ համագործակցություն են սկսել Arca քարտերի սպասարկումը Վրաստանում ընդլայնելու և Հայաստան-Վրաստան ակնթարթային փոխանցումներ ապահովելու համար։

Համագործակցությունը նախատեսում է ArcaPay-ի և Bank of Georgia-ի ակնթարթային փոխանցումների համակարգերի փոխգործակցություն, ինչը հնարավորություն կտա իրականացնել երկկողմանի ակնթարթային դրամական փոխանցումներ Հայաստանի և Վրաստանի միջև։ Կողմերը նաև նախատեսում են host-to-host կապ հաստատել Arca-ի պրոցեսինգային կենտրոնի և Georgian Card-ի միջև՝ Վրաստանում Arca քարտերի սպասարկումն ապահովելու համար։

Arca-ն նաև համագործակցության համաձայնություններ է ձեռք բերել Elcard-ի հետ՝ ArcaPay համակարգի շրջանակում, Mastercard-ի և UnionPay International-ի հետ՝ համատեղ բրենդավորված քարտերի թողարկման, ինչպես նաև HayotBank-ի հետ՝ ArcaQR և HayotBank QR համակարգերի փոխգործակցության ուղղությամբ։

Leave a Comment