«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ կանցկացվի՝ Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարին ընդառաջ

Վարչապետի հովանու ներքո օգոստոսի 29-30–ը կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպե՞ս հայտագրվել

«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ կանցկացվի՝ Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարին ընդառաջ


ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այս տարվա սեպտեմբերին կայանալիք «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքի մրցաշարին ընդառաջ ՀՀ վարչապետի հովանու ներքո օգոստոսի 29-30–ը կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը՝ նպաստելով Հայաստանում հեծանվային արշավների ավանդույթի և առողջ ապրելակերպի մշակույթի զարգացմանը, հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։


Հեծանվային արշավին մասնակցելու պայմաններ՝

  •   մասնակիցը պետք է ունենա առնվազն 25 կմ ճանապարհ առանց դադարի հեծանիվ վարելու կարողություն,
  •    մասնակիցը պետք է ունենա բժշկի թույլտվություն կամ տեղեկանք առողջության վերաբերյալ, որը չի պարունակում հեծանվային արշավին մասնակցության հակացուցումներ,
  •          մասնակիցը պետք է պատրաստակամ լինի օգոստոս ամսին մասնակցելու նախապատրաստական մարզումներին։


Հեծանվորդները հեծանվային արշավին մասնակցում են իրենց հեծանիվներով, ընդ որում՝ թույլատրելի են միայն մեխանիկական հեծանիվները:


Հեծանվային արշավը կամփոփվի եզրափակիչ միջոցառմամբ, որի ընթացքում բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր:


Մրցանակային հիմնադրամ նախատեսված չէ։


Հեծանվային արշավին մասնակցելու համար hetsanvayinarshav2026@gov.am էլեկտրոնային հասցեին անհրաժեշտ է ուղարկել հետևյալ տեղեկատվությունը՝

  •        մասնակցի անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն, հեռախոսի համարը (մարզ, համայնք, բնակավայր),
  •          անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճենը,
  •           բժշկի թույլտվության կամ առողջության վերաբերյալ տեղեկանքի լուսապատճենը:


Հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 30-ը:


Leave a Comment