Վախեցնելու և շորթման դարաշրջանն ավարտվել է. մենք չենք ընկրկում. Իրանի խորհրդարանի խոսնակ

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ հանրապետության նկատմամբ ճնշումներն ու շանտաժի փորձերը արդյունք չեն տալու։

X-ի իր էջում նա անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից, իր գնահատմամբ, փոխըմբռնման հուշագրի հիմնական խախտումներին՝ նշելով. «Իրանի կողմից նեղուցում իրականացված կարգավորումների խախտում: Հետագա հարվածների մշտական սպառնալիքներ: Նավթային պատժամիջոցների վերականգնում: Իրանի հարավի ուղղությամբ հարվածներ: Լիբանանի դեմ շարունակվող սիոնիստական ագրեսիա»։

Ղալիբաֆը շեշտել է, որ վախեցնելու և շորթման քաղաքականությունն այլևս չի գործում։

«Վախեցնելու և շորթման դարաշրջանն ավարտվել է։ Այն ոչ մի տեղ չի տանում։ Մենք չենք ընկրկում»,- գրել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր Իրանին հասցված հարվածների մասին՝ դրանք ներկայացնելով որպես պատասխան Հորմուզի նեղուցում երեք նավի վրա, ըստ ամերիկյան կողմի, իրականացված հարձակումներին։

Leave a Comment