
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նկատում է. «Մեր պատմության ընթացքում մենք ապրել ենք տարբեր բռնապետությունների կազմում եւ դա ընկալել ենք որպես չար իրականություն, ինչում մենք մեղավոր չենք։ Դա էր մեր ճակատագիրը, որի դեմ ոչինչ չէնք կարող անել։ Իսկ ովքեր երազել են ունենալ ինքնուրույն պետականություն, այդ պետության բովանդակության խնդիրն ու սկզբունքներն ապագայի հարց էր դիտվում, ինչպես ստացվի-ստացվի։