Ավարտվել են ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի հանդիպումները, ինչից հետո հայտնի են դարձել քառորդ եզրափակչի բոլոր զույգերը։
Քառորդ եզրափակչում կմրցեն՝
Ֆրանսիա – Մարոկկո (հուլիսի 9, Բոստոն),
Իսպանիա – Բելգիա (հուլիսի 10, Լոս Անջելես),
Նորվեգիա – Անգլիա (հուլիսի 11, Մայամի),
Արգենտինա – Շվեյցարիա (հուլիսի 11, Քանզաս Սիթի)։
Նշենք, որ աշխարհի առաջնությունն առաջին անգամ անցկացվում է 48 ազգային հավաքականների մասնակցությամբ։ Մրցաշարի խաղերն ընդունում են երեք երկրներ՝ ԱՄՆ-ը, Կանադան և Մեքսիկան։
Աշխարհի առաջնության եզրափակիչը նախատեսված է հուլիսի 19-ին։