ՔՊ-ական դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին





Դատավոր Գարիկ Աբելյանը որոշեց բավարարել ՔԿ միջնորդությունն ու 2 ամսով կալանավորել ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին։ 

Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանին  երկու ամսով կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել։ Միջնորդության քննությունը սկսվել է  այսօր առավոտյան։  Ծառուկյանը  ձերբակալվել է նախօրեին։ 
Հիշեցնենք նաև, որ Գագիկ Ծառուկյանն իրեն ներկայացված մեղադրանքները բնորոշել էր որպես սուտ և փուչիկ: 
Ակնհայտ է, որ սա լիովին քաղաքական հետապնդում է, իսկ Գագիկ Ծառուկյանը քաղաքական բանտարկյալ է: 



Leave a Comment