Այսօր աշխարհի բնակչության մոտ 99%-ը եզակի աստղագիտական երևույթի ականատեսն է լինելու

Այսօր եզակի աստղագիտական երևույթ է գրանցվելու

Այսօր աշխարհի բնակչության մոտ 99%-ը եզակի աստղագիտական երևույթի ականատեսն է լինելու


ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ ժամը 11:15 UTC-ին (Երևանի ժամանակով 15:15), աշխարհի բնակչության մոտ 99%-ը միաժամանակ գտնվելու է արևի լույսի ներքո, գրել է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը Facebook–յան իր էջում։


«Սա եզակի աստղագիտական երևույթ է, որը տեղի է ունենում ամեն տարի՝ հուլիսի 8-ին, երբ Երկրի նկատմամբ Արեգակի դիրքի և բնակչության աշխարհագրական բաշխման համադրության արդյունքում մարդկության գրեթե ամբողջ մասը գտնվում է լուսավորված կիսագնդում», – նշել է Ազիզյանը։


Leave a Comment