Հուլիսի 9-ից անցնում ենք բուն ամառային ռեժիմի

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնում է. 

«Հուլիսի 9-ից անցնում ենք բուն ամառային ռեժիմի: Այսօր Հայաստանը կշարունակվի գտնվել Սև ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում օրվա ընթացքում ժամանակ առ ժամանակ, որոշակի դադարներով ամպրոպային բնույթի անձրևները կշարունակվեն:

 Կպահպանվի նաև նորմայից ցածր ջերմաստիճանը: Հուլիսի 9-10-ին մեր երկիր կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում ցերեկային ժամերին Հանրապետության ողջ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով»,- հայտարարել է նա:

Leave a Comment