Մխիթար Հայրապետյանը կարող է լքել ԲՏԱ նախարարի պաշտոնը. ԶԼՄ – armeniatoday.am

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի կարող է լքել պաշտոնը, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ըստ աղբյուրի՝ տարեվերջին նա կարող է առաջադրվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահի պաշտոնում, քանի որ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարել է, որ չի առաջադրվելու։

Թերթի դիտարկմամբ՝ հնարավոր պաշտոնանկության պատճառը կարող է լինել նաև նախընտրական քարոզարշավին նրա պասիվությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընտրություններից հետո՝ հունիսի 11-ին հայտարարել էր, որ կառավարության կազմում էական փոփոխություններ չեն լինի։ 

Միևնույն ժամանակ, ՀՖՖ-ում պաշտոնանկություններ են սկսվել, հունիսի 18-ին հրաժարական էր տվել ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը։

Leave a Comment