
ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է Իրանում ավելի քան 80 թիրախ խոցելու մասին: «ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին, հրամանատարության և կառավարման ցանցերին, ափամերձ ռադարներին, հակառազմանավային հրթիռներին, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավելի քան 60 փոքր մոտորանավակների՝ նեղուցում և դրա հարակից տարածքներում»,- ասվում է CENTCOM-ի՝ X սոցիալական հարթակում հրապարակված հայտարարության մեջ։
CENTCOM-ում նշում են, որ հարվածների նպատակն էր զրկել Իրանին Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա հարձակվելու հնարավորությունից: