Պեսկովը նշել է` որ դեպքում Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը շվեյցարական Die Weltwoche շաբաթաթերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը չի նախատեսում սկսել Երրորդ համաշխարհային պատերազմ և մտադիր չէ Ուկրաինայի դեմ միջուկային զենք կիրառել, քանի որ ցանկանում է իր նպատակներին հասնել առանց դրա։

Ռուսաստանը պատրաստ է կիրառել միջուկային զենք միայն այն դեպքում, եթե վտանգի տակ հայտնվի իր գոյությունը։ 

«Մենք միջոցներ կձեռնարկենք մեր անվտանգության ապահովման համար, բայց մենք երբեք չենք սկսի Երրորդ համաշխարհային պատերազմը», — ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը չափազանց մեծ և պատասխանատու երկիր է, որպեսզի դառնա նոր համաշխարհային պատերազմի նախաձեռնող։

Պեսկովը նաև նշել է, որ Ռուսաստանը հարմարվել է Եվրամիության ճնշմանը և կարող է շարունակել պատերազմը այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։

Leave a Comment