Սամվել Կարապետյանի գործով նոր դատական նիստ է սկսվել

Դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ Հակակոռուպցիոն դատարանում սկսվել է Սամվել Կարապետյանի գործով հերթական դատական նիստը:

Լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլատրվում է միայն ձայնագրել և գրառումներ կատարել, իսկ նիստը տեսանկարահանելու հնարավորություն չկա: Այս պահին քննարկման առարկա է մեղադրյալների թվում գտնվող Վլադիմիր Թավջումանյանի խափանման միջոցի հարցը: 

Հանրային մեղադրող Արգամ Դալլաքյանը հանդես է եկել կալանքն անփոփոխ թողնելու միջնորդությամբ, մինչդեռ պաշտպան Դավիթ Կարապետյանը պնդել է, որ խափանման միջոցը ենթակա է փոփոխման, քանի որ մեղադրանքն անհիմն է:

Leave a Comment