Ապօրինությունները շարունակվում են. էդ մարդու չուչելներն էլ գողացան. Սամվել Կարապետյան

Ապօրինությունները շարունակվում են, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը։

«Մեր երկրում վերջին տարիներին բացարձակ ներդրումներ չեն եղել, դրա համար էլ դրա վտանգն իրենք չեն տեսնում։ Ես շատ մեծ վտանգ եմ տեսնում։ Իրենց բոլոր քայլերը կանգնեցնում են թե՛ ներքին ներդրողներին, թե՛ արտաքին։

Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր։ Էդ մարդու չուչելներն էլ գողացան, առյուծներին էլ կզարթնացնեն, հետները կտանեն ԱԺ»,-ասաց Կարապետյանը։
Հարցին՝ փողոցային պայքար լինելո՞ւ է, նա պատասխանեց՝ փողոցային պայքար անպայման լինելու է։

«Մեկ անգամ և վերջնական»,- ասաց նա։

Leave a Comment