Նիստն ավարտվել է, դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ. Երեմ Սարգսյան – Ազգ

Փաստաբան Երեմ Սարգսյանը քիչ առաջ լրագրողներին տեղեկացրեց, որ դատական նիստն ավարտվել է։

«Քննարկումը շատ երկար տևեց, դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ։ Չի ասել՝ երբ կհրապարակի։ Ասեց՝ նախապես կտեղեկացնեմ՝ ենթադրվում է այսօր։
Դատարանի վարքագիծը դժվար է գնահատել, որովհետև դատարանն, ըստ էության, կողմերի փաստարկները լսողի դերում էր։

Կարող ենք ասել,  որ ընդհանրապես հանցագործության մասին խոսք չկա, հանցագործություն ընդհանրապես գոյություն չունի։Մենք գործ չունենք իրավական պրոցեսների հետ»,- ասաց փաստաբանը։

Leave a Comment