Սլովակիան սկսել է ռուսաստանցիներին Շենգենյան վիզա չտրամադրել


Միջազգային


Ռուսաստանում Սլովակիայի վիզաների կենտրոնը ժամանակավորապես դադարեցրել է Շենգենյան վիզաների դիմումների ընդունումը գրեթե բոլոր ճամփարհորդական նպատակներով։ «Ռիա Նովոստի»-ի  փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ATOR)։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ 2026 թվականի հուլիս և օգոստոս ամիսներին Շենգենյան վիզաների դիմումներ կընդունվեն միայն սպորտային նպատակներով, ինչպես նաև ազգային վիզաների համար՝ անկախ այցի նպատակից։ Զբոսաշրջային, գործնական և հյուրատնային նպատակներով նախկինում ամրագրված բոլոր դիմումները կչեղարկվեն։

Վիզաների կենտրոնը հայտնել է, որ ծառայության վճարը կվերադարձվի ամբողջությամբ։ Գումարը 7-15 օրվա ընթացքում ավտոմատ կերպով կփոխանցվի այն բանկային քարտին, որով կատարվել է վճարումը՝ կախված բանկի աշխատանքից։

ATOR-ի փոխանցմամբ՝ այլ նպատակներով Շենգենյան վիզաների դիմումների ընդունումը նախատեսվում է վերսկսել օգոստոսից հետո, սակայն հստակ ժամկետներ դեռևս չեն հրապարակվել։ Դիմորդներին խորհուրդ է տրվում հետևել պաշտոնական թարմացումներին։

Ասոցիացիայի տվյալներով՝ Սլովակիայի վիզաների նկատմամբ ռուսական շուկայում պահանջարկը մեծ չէ։ 2025 թվականին Սլովակիան Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրել է 1149 Շենգենյան վիզա, որոնց 46 տոկոսը եղել է բազմակի մուտքի համար։

 Համեմատության համար նշվում է, որ նույն ժամանակահատվածում Իտալիան ռուսաստանցիներին տրամադրել է ավելի քան 161 հազար, Ֆրանսիան՝ ավելի քան 156 հազար, իսկ Հունաստանը՝ շուրջ 59 հազար Շենգենյան վիզա։


Leave a Comment