Ալիևը ասել է, որ լավ հարաբերություններ ունի Թրամփի հետ ու ընդգծել է նրա առանձնահատուկ դերը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման գործում


Միջազգային


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ և Եվրոպայի և տարածաշրջանային անվտանգության համագործակցության ենթահանձնաժողովի նախագահ սենատոր Սթիվ Դեյնսին:

Այս մասին հաղորդում է ադրբեջանական պետության ղեկավարի պաշտոնական կայքը:

Հանդիպման ժամանակ Ադրբեջանի պետության ղեկավարը նշել է, որ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելուց ի վեր, համագործակցության և փոխադարձ վստահության վրա հիմնված ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները հաջողությամբ զարգացել են և հասել ռազմավարական գործընկերության մակարդակի, ինչը մեծ նշանակություն ունի ինչպես Ադրբեջանի,  այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար։

Նախագահ Ալիևը գոհունակությամբ հիշել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի այցը Ադրբեջան և ընդգծել այդ այցի ընթացքում ստորագրված Ադրբեջանի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի կարևորությունը։ Ալիևը նշել է Դոնալդ Թրամփի հետ իր անձնական հարաբերությունների բարձր մակարդակը և ընդգծել Թրամփի հատուկ դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում։

 


Leave a Comment