«Մակրոնը չի տուժել Դամասկոսում տեղի ունեցած պայթյուններից»․ Ելիսեյան պալատ

«Մակրոնը չի տուժել Դամասկոսում տեղի ունեցած պայթյուններից»․ Ելիսեյան պալատ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի տուժել Դամասկոսի «Four Seasons» հյուրանոցի մոտակայքում տեղի ունեցած երկու պայթյուններից։ Ֆրանսիական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են Ելիսեյան պալատից։

«Էմանուել Մակրոնն ապահով է, չի տուժել, իսկ նրա այցը շարունակվում է նախատեսված ծրագրի համաձայն»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Դամասկոսում՝ «Four Seasons» հյուրանոցի հարևանությամբ, որտեղ հանգրվանել էր Մակրոնը, երկու պայթյուն էր տեղի ունեցել։ Դեպքից կարճ ժամանակ առաջ Ֆրանսիայի նախագահի ավտոշարասյունը լքել էր հյուրանոցի տարածքը և շարժվել դեպի նախագահական պալատ՝ Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ հանդիպման։

Leave a Comment