Դամասկոսում Մակրոնի այցի ֆոնին պայթյուններ են հնչել – armeniatoday.am

Դամասկոսի կենտրոնում՝ Four Seasons հյուրանոցի մոտ, որտեղ կանգ է առել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, երկու պայթյուն է հնչել, հայտնում է Associated Press-ը։

Reuters-ի փոխանցմամբ՝ հյուրանոցի մոտ պայթել են պայթուցիկ սարքեր։ Դեպքից հետո հարակից ճանապարհները փակվել են, իսկ անվտանգության միջոցառումները՝ ուժեղացվել։

Սարքերից մեկը տեղադրված էր աղբամանում, երկրորդը՝ կայանված մեքենայում։ Տուժել է 18 մարդ, այդ թվում՝ 4 ոստիկան։ Զոհեր, ըստ տվյալների, չկան։ Որևէ խմբավորում պայթյունների պատասխանատվությունը չի ստանձնել։

Ելիսեյան պալատը հայտնել է, որ Մակրոնը չի տուժել, իսկ նրա այցը շարունակվում է նախատեսված ծրագրով։

Մակրոնը Սիրիայում է գտնվում աշխատանքային այցով։

Leave a Comment